Վայրի Բնության պահպանության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտարարում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն այրվում են, ինչի հետևանքով շուրջ 35 հազար հեկտար պահպանվող տարածք կարող է ամբողջությամբ վերանալ։ Տասնամյակներ կպահանջվեն՝ վերականգնելու կորսված արժեքավոր էկոհամակարգը։
FPWC-ն կոչ է անում բնապահպանական հանրությանն օգնել դիմակայել այս մարտահրավերին։
«Շտապ կարիք կա հրշեջ սարքավորումների՝ տրանսպորտային միջոցներ, պոմպեր, գործիքներ և հանդերձանք։ Կարող եք օգնել նաև ֆինանսապես։ Բոլոր նվիրաբերությունները կուղղորդվեն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը», տարածած հայտարարության մեջ նշում է FPWC-ն:
Հիմնադրամի ներկայացուցիչները եղել են այրվող անտառում և տեսանկարահանել հրդեհը: