
Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես քննում է Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունները:
Իսրայելում լույս տեսնող Haaretz պարբերականը հայտնում է, որ ընկերության աշխատակիցները Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով:
Հայկական աղբյուրների տեղեկություններով, վերջին անգամ ադրբեջանական կողմը իսրայելական արտադրության անօդաչու հարվածային սարքեր է կիրառել մոտ մեկ ամիս առաջ` հուլիսի 7-ին: