
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. օգոստոսի 15-ից Երեւանի Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում՝ Բաղրամյան պողոտայով Դ. Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցներին կթույլատրվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց: