ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության էժանագին PR շոուները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները շարունակում են էժանագին PR շոուների շարքը, որը դարձյալ կառավարությանն է: Երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի ու Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի խոսքերից տպավորություն էր, թե իշխանությունների շնորհիվ մինչեւ 2035 թվականը էլեկտրաէներգիայի սակագները չեն թանկանա: Կ. Կարապետյանը հետաքրքրվեց, թե երբ են անդրադառնում 2035թ. էներգետիկ զարգացման ծրագրերին:

Նախարարն էլ ներկայացրեց «կայունացման հիմնադրամի» ստեղծման մտադրությունը, որը եւ հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագները պահպանել այսօրվա մակարդակին:

«Դա բավականին ամբիցիոզ ծրագիր է, ամբիցիոզ գաղափար է էլեկտրաէնեգիայի սակագները մինչեւ 2036 պահպանել այն մակարդակի վրա, որի վրա գտնվում է այսօր։ Դրա համար հիմա փորձում ենք գտնել միջոցներ, որպեսզի ստեղծենք այն կայունացման հինադրամը, որը մեզ ոչ միայն հնարավորություն, այլեւ վստահություն կտա հայտարարելու, որ առաջիկա մեկ ու կես տասնամյակում գոնե սակագների վրա էական ազդեցություն չի լինելու, բացառելու ենք նաեւ արտաքին ազդեցությունները»,- ասել է Մանուկյանը:

Մանրամասները ` տեսանյութում




Լրահոս