
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 11-ից օգոստոսի 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 41 դեպքից բացահայտվել է 32-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 7 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 8, խարդախության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, յուրացման կամ վատնման, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 2 և խարդախության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետևանքով 46 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: