Օդեսայում ՀՀ գլխավորր հյուպատոսի և Նիկոլաևի քաղաքապետի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանի և Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչի հանդիպումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գլխավոր հյուպատոսը նշեց, որ տեղական մակարդակով հարաբերությունների սերտացումն ու խորացումը մեծ կարևորություն ունի երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման տեսանկյունից:

Ալեքսանդր Սենկևիչն իր հերթին նշեց քաղաքային իշխանությունների հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության հետ ապակենտրոնացված համագործակացություն ծավալելու գործում՝ հավելելով, որ Նիկոլաևն այն քաղաքներից է, որտեղ կողք-կողքի խաղաղ և համերաշխ ապրում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ս.թ. սեպտեմբեր ամսին Նիկոլաև քաղաքում հայտարարել «հայկական մշակույթի շաբաթ»՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26 ամյակին, որի շրջանակներում կներկայացվի ՀՀ տնտեսական և զբոսաշրջային ներուժը, երկրի հարուստ մշակութային ժառանգությունը:

Հանդիպմանը քննարկումներ ծավալվեցին մարզային հեռուստաալիքներով Հայաստանի մասին պատմող ֆիլմեր հեռարձակելու հնարավորության վերաբերյալ:




Լրահոս