Մոսկվայում հայ խանութպան է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մոսկովսկի կոմսոմոլեցի» փոխանցմամբ՝ Մոսկվայում դանակահարության հետևանքով 69-ամյա հայ է մահացել՝ Լյով Քամալյանը։

Ինչպես հաղորդում է  լրատվամիջոցը, դեպքը տեղի է ունեցել «Ռյազանսկի պրոսպեկտ» մետրոյից ոչ հեռու տեղակայված առևտրի կետերի մոտ։ Այնտեղ մոտեցել են 3 երիտասարդներ, ովքեր ականատեսների խոսքով՝ եղել են ոչ սթափ վիճակում։ Այդ ժամանակ ՀՀ քաղաքացին մաքուր օդ շնչելու համար դուրս էր եկել և նստել իր գարեջրի կրպակի առջև։

Ագրեսիվ երիտասարդները անհասկանալի պատճառով սկսել են վիճաբանել հայի հետ, որից հետո դանակով հարվածել նրա սրտին։ Վերջինս տեղում մահացել է:

Հանցագործների երկրորդ զոհն է դարձել կրպակի հաճախորդ՝ 36-ամյա ղրղըզ Նուրիկ Մունդուզովը։ Նրան նույնպես սպանել են սրտին դանակի հարված հասցնելով։

Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։ Նրանք եղել են զինվորական կոշիկներով։ Ենթադրվում է, որ նրանք եղել են սքինհեդներ, որոնց հատուկ է զինվորական կոշիկներ կրելը։




Լրահոս