ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» սկսվել է ցողունային բջիջների փոխպատվաստման նոր գործընթաց։ Այսօր իրականացվել էգործընթացի առաջին փուլը` միելոմային հիվանդությամբ տառապող երկու հիվանդի արյունաստեղծ ցողունային բջիջների հավաքագրումը՝ մոբիլիզացված ծայրամասային արյունից:
Հավաքագրումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության «Ռաիսա Գորբաչովայի անվան մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և տրանսպլանտոլոգիայի կենտրոնի»տրանսֆուզիոն բաժանմունքի վարիչ Դմիտրիյ Պևցովի և մեր կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմիղեկավարպրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի գլխավորությամբ:
Կենտրոնի ցողունային բջիջների լաբորատորիայում կկատարվի հավաքագրված բջիջների որակի գնահատում, մշակում կրիոսառեցում և պահպանում հեղուկ ազոտում: