Շատերին մի հարց է հետաքրքրում, թե ինչու մուսուլմաններն ու հրեաները խոզի միս չեն ուտում: Հիմնականում կարելի է լսել ավանդական պատասխան. «Կրոնը արգելում է» կամ «Խոզը կեղտոտ կենդանի է»: Սակայն եթե հիշենք կրոնների ստեղծման ժամանակաշրջանները, ապա այդ նույն մարդիկ ավելի մաքուր չէին, քան խոզերը:
Սակայն գոյություն ունի նաև պատմական կողմ տվյալ կրոններում խոզի մսի օգտագործման արգելման:
Ինչու մուսուլմանները խոզի միս չեն ուտում
Իսկապես խոզի մսի օգտագործման արգելքի մասին Ղուրանում գրված է: Բայց հետաքրքիր է ինչու հենց խոզի միս:
Այն տարածքներում, որտեղ առաջացել է հուդաիզմը և իսլամը, եղել են աներեւակայելի տաք կլիմայական պայմաններ: Իսկ խոզի միսը, ինչպես հայտնի է, երկար ժամանակ չես կարող պահել: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ խոզը կարող է ուտել անգամ իր իսկ կեղտը, ապա պարզ է դառնում, որ նրա մսի մեջ կարող են լինել տարբեր մակաբույծներ, ինչն էլ իր հերթին հիվանդությունների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ:
Այդ պատճառով խոզի մսի օգտագործումն առաջացրել է տարբեր հիվանդություններ, անգամ մարդիկ են մահացել: Մարդիկ սկսել են մտածել ավելի խորը. եթե օրգանիզմը չի ընդունում այդ կերակուրը, ապա դրա մեջ ինչ-որ սատանայական բան կա: Հետևաբար, խոզի միսն արգելվել Է:
Նշենք նաև, որ կրոնի գրեթե ցանկացած արգելք կարելի է հիմնավորել գիտականորեն: