Սպասվում է անձրև և ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ը կնվազի 5-6, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 15-17-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս