
Օգոստոսի 15-ին, ժամը 09:21-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 09:51-ի դրությամբ` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար) և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության 1 ջրատար ավտոմեքենա իրականացնում է հերթապահություն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին, տարածման վտանգ այլևս չկա: