
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, սիրված ու ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն` հայտնելով, որ տևական ժամանակ է, Facebook սոցիալական ցանցի «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը սպանության սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին։
ArmLur.am-ը դեպքի առթիվ զրուցել է երգչուհի Ալլա Լևոնյանի հետ` պարզելու համար ՝ ինչ է կատարվել իրականում, սակայն երգչուհին նշեց, որ մեկ-երկու ժամից մեկնում է երկրից:
«Թեթևակիորեն տեղյակ եմ , բայց ամբողջ օրը չեմ մտնում եւ զբաղվում դրանցով: Դա ծիծաղելի կլինի»,-ասաց նա:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ սիրված երգչուհու հայտնած տեղեկությունները պարզելու և նշված օգտատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։
Լիդա Եղիազարյան