shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ օգոստոսի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ իրենց «փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է եղափոխվել մի քաղաքացի։ Ինչպոս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Կիևյան փողոց բնակիչ՝ 24-ամյա Հայկ Տիշինյանն է, ով վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 15։30-ի սհամաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Տիշինյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար որոնվում է Երևանի բնակիչ Գուրգեն Մեխակյանը, ով իր մոտ եղած պնևմատիկ տեսակի հրազենով կրակել է Հ. Տիշինյանին պատկանող Toyօta Corolla մակնիշի 15 ՏՏ 088 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո 10-ից ավելի անձանց հետ փայտե և երկաթե ձողերով վնասել են Toyօta Corolla-ն և ավտոմեքենայից դուրս են հանել Հ. Տիշինյանին և ծեծի ենթարկել»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: