Շիրակի մարզի Հացիկ գյուղում օգոստոսի 14-ին ժամկետային զինծառայողին գտել են կախված:
ArmLur.am-ին դեպքից մանրամասներ է հայտնի դարձել: Մասնավորապես, պարզեցինք, որ զինծառայողին կախված վիճակում գտել են հորեղբոր տանը: Մեր տեղեկություններով` հայտնի չէ՝ զինծառայողն ինչպես է հայտնվել այնտեղ, այժմ փորձում են հասկանալ, թե ինչպես է նա հայտնվել հորեղբոր տանը, արդյոք արձակուրդի մեջ է եղել, թե ինքնակամ է լքել զորամասը:
Հավելենք, որ կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը 1998 թվականի ծնված Աբաս Մամոյի Սլոյանն է: Նա բանակ էր զորակոչվել հուլիսի 26-ին: