
Մինչ անկախ միջազգային սոցիոլոգիական կազմակերպությունների անվան տակ գործող ընկերությունները (բնականաբար, Բաղրամյան 26-ի պատվերով) գուժում են վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի կտրուկ անկման մասին՝ այդպես կամաց-կամաց նախապատրաստելով պաշտոնանկության գործընթացը, գործադիրի ղեկավարը զբաղված է զանազան շոուներով:
Հիմա էլ Կարապետյանի կառավարությունը որոշել է Հայաստանում մեգապոլիսներ ստեղծել, այն էլ ոչ թե մեկը-երկուսը, այլ միանգամից 8-10-ը: Այդ մեգապոլիսների թվում է լինելու նաեւ Ջերմուկը, որի զարգացման համար կառավարությունը 1 մլրդ 190 մլն դրամ է հատկացրել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: