ՖՈՏՈ. Ինչ է կատարվում Փաստաբանների պալատի գրասենյակի մոտ. Գասպարին կրկին պառկած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ՓՊ գրասենյակի դիմաց պառկած է։ Վերջինս այս կերպ իր դժգոհությունն է հայտնում քաղաքական հնչեղություն ունեցող դատական նիստերի ներկա ընթացքի դեմ։

Վերջինս երեկ հայտնել էր. «Քաղբանտարկյալներն այսօր իրենց դիրքորոշումն են դրսևորում և նրանց նկատմամբ պարբերաբար սանկցիաներ են կիրառվում, նաև նրանց պաշտպանների նկատմամբ են սանկցիաներ կիրառում»:

Հիշեցնենք, որ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կողմից սանկցիաների կիրառման արդյունքում Ժիրայր Սեֆիլյանի և այլոց գործով դատավարությունից հեռացվել են պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը, Արա Զաքարյանը, Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը։ Նրանց փոխարեն հանրային պաշտպան է ներգրավվել փաստաբան Էմիլ Բեգլարյանը։

Ճիշտ է՝ վերջինս իր անմիջական պարտականություններին այդպես էլ չանցավ։ Գրեթե նույն՝ առանց ամբաստանյալների ու պաշտպանների ներկայության է ընթանում նաև Սասնա ծռերի դատավարությունը։




Լրահոս