Իրավապահները պարզել են` ինքնասպան եղած զինվորը զորամասից փախել էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղում օգոստոսի 14-ին ժամկետային զինծառայողին գտել են կախված: ArmLur.am-ին դեպքից մանրամասներ էր հայտնի դարձել: Մասնավորապես, պարզել էին, որ զինծառայողին կախված վիճակում գտել են հորեղբոր տանը:

Տեղեկացանք, որ իրավապահ մարմինները արդեն պարզել են, որ զինվորը ինքնակամ լքել է զորամասը, որից հետո զորամասի ղեկավարությունը սկսել է որոնողական աշխատանքները, ինչի արդյունքում էլ զինվորին հայտնաբերել են հորեղբոր տանը կախված վիճակում:

Նշենք, որ Ռազմական ոստիկանությունը նախ այցելել է զինվորի տուն, սակայն այնտեղ չեն գտել նրան, հարազատները զարմացած են եղել: Արդեն երկու օր անց զինվորին գտել են ինքասպան եղած:




Լրահոս