Երեկ Հացիկ գյուղում կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը բանակ էր զորակոչվել 2017 թվականի հուլիսի 26-ին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Հացիկի գյուղապետ Կարեն Ներսիսյանը: Վերջինս դեպքի մասին մանրամասների չի տիրապետում, քանի որ հետաքննություն է ընթանում:
«Իր հորեղբոր ընտանիքն երկու տարի է Ռուսաստանում է, այդ տանը ոչ ոք չի ապրում, անմարդաբնակ տուն է: Ոչ թե տանն է հայտնաբերվել, այլ հացատանը: Նրան հայտնաբերել է իրենց հորեղբոր տղան», – նշեց նա:
Գյուղապետը նաև մանրամասներ ներկայացրեց նրա ընտանեկան կարգավիճակից, նշելով, որ ունի քույր, եղբայր , մայր, հայր, տատ, պապ: Նա հայտնեց նաև, որ զինվորն ըմբշամարտով էր զբաղվում, հաճախում էր գյուղում գտնվող ըմբշամարտի դպրոց: