Հարցաքննում են կախված վիճակում հայտնաբերված զինածառողի հարազատներին. ինչ վարկածներ են շրջանառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղում կախված վիճակում զինծառայող են հայտնաբերել: Մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները արդեն պարզել են, որ զինվորն ինքնակամ լքել է զորամասը, որից հետո զորամասի ղեկավարությունը սկսել է որոնողական աշխատանքները, ինչի արդյունքում էլ զինվորին հայտնաբերել են հորեղբոր տանը կախված վիճակում:

Այժմ նրա՝ զորամասը լքելու պատճառների մասին բազմաթիվ վարկածներ են շրջանառվում: Դրանցից մեկի համաձայն, զինվորը հարազատներից մեկի մասին տեղեկություն է լսել, որն էլ պատճառ է հանդիսացել, որ նա լքի զորամասը և այդ հարցերով զբաղվի:

Այժմ իրավապահները հենց այդ վարկածի վրա են աշխատում, հարցաքննում են հարազատներին, ծանոթներին՝ հասկանալու համար, թե ինչն ի վերջո կարող էր զորամասը լքելու պատճառ դառնալ:




Լրահոս