ArmLur.am-ը պարզեց, որ ՀՀԿ երիտասարդական թեւի մշտական առաջնորդ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, որ նախկինում Հայաստանում տարբեր հրդեհների պատճառ է դարձել, որեւէ առնչություն չունի ոչ Վայոց ձորի Արտավան գյուղի մերձակա անտառում, ոչ Խոսրովի արգելոց անտառում բռնկված հրդեհների հետ: Ավելին Կարեն Ավագյանը բացակայում է Հայաստանից. նա երեկ սոցիալական ցանցում տարածել է լուսանկարներ՝ ապացուցելու համար, որ գտնվում է այսպես կոչված Կրիաների կղզում, հետեւաբար՝ որեւէ առնչություն չունի այս հրդեհների հետ: