Հարցազրույց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ:
-Մի առիթով էլ նշել եք, որ աշխարհի ամենահարուստ մարդն եք, քանի որ հայերեն եք երգում: Նշելով, որ այն, ինչ որ անում եք, սիրո բացատրություն է հայերեն լեզվին: Բայց հիմա առաջարկ կա պաշտոնապես այլ լեզու ընդունել մեր երկրում: Օրինակ՝ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ ԱԺ նախագահին առաջարկել է ՀՀ-ում ռուսերենը պաշտոնական լեզու սահմավել:
-Թող սիկտիր լինեն մեզնից: Միայն սա կարող եմ ասել:
–Մշտապես քննադատել եք իշխանություններին դեռեւս ԽՍՀՄ տարիներից: Արդյո՞ք ինքներդ Ձեզ համար բացահայտել եք, թե ինչու չի հաջողվում մեզ ունենալ որակյալ ղեկավարներ: Ի՞նչն է խանգարում, գուցե նաեւ մե՞նք ենք մեղավոր ընտրակաշառքի 10 հազար դրամների պատճառով:
-Հատուկ ոչ մեկին չեմ քննադատում, ուղղակի ցույց եմ տալիս այն, ինչը իրենք կան իսկապես: Թող էլի ընտրակաշառք տան, էդ Ֆիրդուսի շուկան էլ կքանդեն… եւ այլն: Դա շատ մարդկային բան է, մարդը փող չունի, փող է վերցրել: Քանի որ մարդիկ համոզված են՝ կտան, թե չեն տա ընտրակաշառք, մեկ է՝ էս մարդն է անցնելու: Մեր այս պետական կառույցը բուրգաձեւ կառույց է: Գլխին նստած է Սերժ Սարգսյանը եւ մնացած բանջարաբոստանային կուլտուրաները: Եթե քիչ լափեն վերեւը, այդ ժամանակ լավ կապրեն ներքեւը:
–Եւ վերջում, ի՞նչ խորհուրդ կտայիք Սերժ Սարգսյանի իշխանությանը եւ շոումենի համբավ ունեցող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
-Ինձ բոլորովին չի հետաքրքրում նրան խորհուրդ տալը, քանի որ նրան խորհուրդ տալը բավականին ուշ է, նրան խորհուրդ պետք է տային 7 տարեկանում: ՀՀ վարչապետից գոհ եմ այնքանով, որ ՀՀ մշակույթի նախարար ընտրեց Արմեն Ամիրյանին, որը ինձ եւ իմ ընկերներից Լեւոն Իսպիրյանին գնահատեց եւ լծեց աշխատանքի: Դա նրանից է գալիս, որ Արմեն Ամիրյանը շատ լավ գիտի՝ ինչ կադրեր ենք մենք, որովհետեւ միասին աշխատել ենք նույն հիմնարկում, նույն կերպ ենք մտածում, նույն քաղաքից ենք, որտեղից գնում է կուլտուրան՝ տարածվելով սահմանամերձ գյուղեր: Մի խոսքով, քաղաքի տղա է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան