Երգչուհի Արմինկայի ընտանիքում այսօր կարևոր օր է: Այսօր երգչուհու որդու` Ալեքսի տարեդարձն է։ Այս առիթով Արմինկան գրառում է կատարել Ինստագրամի իր էջում։
Երգչուհին լուսանկար է հրապարակել հղիության ընթացքից և մակագրել. «Ուղիղ 8 տարի առաջ Աստված ինձ ուղարկեց իմ կյանքի ամենամեծ պարգևը` իմ Ալեքսին։ Եվ ես ամեն օրս սկսում եմ շնորհակալությամբ ու գոհությամբ` Տիրոջս… Ծնունդդ շնորհավոր, իմ անգին Նվեր»։
Արմինկան հրապարակել է նաև 8-ամյա որդու լուսանկարը, որին կից գրել է. «Ես շնորհակալ եմ քեզ, իմ խենթ ձագուկ, որ քո շնորհիվ ամեն օրս լուսավոր ու լեցուն է դառնում, որ սովորեցնում ես ինձ գնահատել ամեն ապրածս վայրկյանն ու ավելի լավ մամա լինել քեզ համար…. Դու միայն առողջ եղիր, ես միշտ կողքիդ եմ»։