ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո′ն Սահակյան, բա սա երկերեսանություն չի՞ . վարորդը` լիցենզավորման գործակալության պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին է դիմել Երեւանի բնակիչ Կարլեն Կուրղինյանը, ով պատմեց, որ ինքը 2015 թվականի մարտի 17-ին մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու համար ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից լիցենզիա է ստացել, որի համար ամսական վճարել է բազային տուրք`12 հազար դրամի չափով: Դիմումատուի պնդմամբ, լիցենզիան ստանալու ժամանակ իրեն բանավոր տեղեկացվել է, որ ամսական պետական տուրքը երկու ամիս չվճարելու դեպքում լիցենզիան կհամարվի ուժը կորցրած:

Կուրղինյանը ArmLur.am-ին տեղեկացրեց նաեւ, որ լիցենզիան ստանալուց օրեր անց`մայիսի 5-ին, ընդունվել է աշխատանքի «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ, որտեղ աշխատել է վարորդ եւ այդ օրվանից ուղեւորափոխադրումներ չի իրականացրել: Այս պատճառով դիմել է ՏԿՏՏ նախարարություն եւ պահանջել ստացած լիցենզիան անվավեր համարել:
Նրա պատմելով, ինքը սեպտեմբերին դիմում է ներկայացրել նախարարություն, որտեղից իրեն տրամադրվել է հրամանի քաղվածքը: Ըստ որի`ուժը կորցրած է ճանաչվել մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու համար իրեն տրված լիցենզիան, սակայն այդ ժամանակ քաղաքացուն պետական տուրքի մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվել:
Սակայն երկու տարի անց`այս տարվա մարտի 9-ին, Կարլեն Կուրղինյանը գրություն է ստացել այն մասին, որ 2015 թվականի սեպտմբերի 29-ի դրությամբ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները պատշաճ չկատարելու հետեւանքով ունի 68 հազար 838 դրամ պարտք: Իսկ քաղաքացին պնդում է, որ լիցենզիան ստանալու եւ անվավեր ճանաչելու ժամանակ նախարարության համապատասխան ներկայացուցիչները իրեն գումարային պարտավորությունների մասին ոչինչ չեն ասել: Վերջինս հրաժարվում է պարտքը վճարելուց:

Մեզ դիմած քաղաքացին պնդում է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն միայն լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանն է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս