ԴԱՀԿ-ն վաճառում է «Դաստակերտի բուժտեխնիկայի գործարան»-ի բաժնետոմսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վաճառում է բժշկական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն հիմա էլ աճուրդի է հանել Սյունիքի մարզում գտնվող «Դաստակերտի բուժտեխնիկայի գործարան» ԲԲԸ-ի 5000 դրամ անվանական արժեքով թվով 13 հազար 166 հատ հասարակ բաժնետոմսերը: Այսինքն ԴԱՀԿ-ն վաճառում է վերոնշյալ ընկերության կանոնադրական կապիտալի մոտ 79.5 տոկոսը, որն էլ հանդիսանում է գրավի առարկա: ArmLur.am-ը ընկերության նախկին աշխատակիցներից պարզեց, որ գործարանը իր գործունեությունը դադարեցրել է 1993 թվականին: Իսկ ժամանակին ակտիվ զբաղվել է բժշկական տեխնիկայի արտադրությամբ եւ առողջապահական ավելի քան 700 կազմակերպության հետ պայմանագրեր է կնքել: Ավելին այս գործարանը տարիներ առաջ նույնիսկ բժշական տեխնիկա է արտադրել այլ երկրներում գործող առողջապահական կազմակերրպությունների համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԴԱՀԿ-ն աճուրդի էր հանել կոնյակի սպիրտ:

Սյուն Համբարձումյան




Լրահոս