Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալը հացադուլ է հայտարարել: Տեղեկացանք, որ հացադուլ հայտարարող դատապարտյալը Արտակ Վարդանյանն է, որը այս քայլի դիմել է այն պատճառով, որ ՔԿՀ ղեկաավարությունը չի տրամադրում իրեն համապատասխան դեղամիջոց:
Պարզեցինք, որ դատապարտյալը ազատազրկման է դատապարտվել 2016 թվականին 2 տարի 4 ամիս ժամկետով այն բանի համար, որ առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերով` 0.024 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 3 հատ դեղահաբեր, որոնք ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզման աշխատակիցների կողմից 2016թվականի փետրվարի 08-ին Արտակ Վարդանյանի բնակության վայրի` Արարատի մարզի Այնթապ գյուղի 5-րդ փողոցի 68-րդ տան զննությամբ` ննջասենյակում գտնվող գրասենյակի վրայից հայտնաբերվել են եւ վերցվել են: