Արուճի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել. համայնքային հողամասերը զավթել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արուճի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել: Բագրատ Մարիտրոսյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Մեզ հայտնի դարձավ, որ Բագրատ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016-2017թթ. աշխատելով որպես Արագածոտնի մարզի Արուճ համայնքի ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար անձ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել:

Պարզեցինք, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածի հատկանիշներով` Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաև հողամասերը ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը` պատժվում է ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը երեք տարի ժամկետով:

Համայնքի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

Քնար Մանուկյան




Լրահոս