Անտառների կորուստն այնքան մեծ է, որ «սգո օր» պետք է հայտարարել. բնապահպան. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանաչների միության» նախագահ, բնապահպան, Հակոբ Սանասարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ անտառների կորուստն այնքան մեծ է, որ «սգո օր» պետք է հայտարարել:

Սանասարյանը նշել է, որ իրատեսական են այն հաշվարկները, որ արդեն 3 հազար հեկտար այրվել է, ինչը մի ամբողջ կարողություն էր մեր երկրի համար, քանի որ Հայաստանի կենսաբազմազանության 70 տոկոսն այդ անտառում էր:

Ըստ Հակոբ Սանասարյանի, մի քանի դարյա գիհի ծառատեսակներ, «Կարմիր գրքում» գրանցված կենդանատեսակներ հրդեհի պատճառով կանհետանան:
Նա կարծում է, որ այրված անտառները վերականգնել հնարավոր չէ կամ էլ դրա համար հարյուրավոր տարիներ կպահանջվեն:

Ըստ նրա, հրդեհի պատճառով կենդանիների միգրացիա տեղի կունենա և հազվադեպ համարվող կենդանիները կընկնեն կամ որսագողերի ձեռքը կամ կարտագաղթեն հարևան երկրներ, կամ` կրակի բաժին կդառնան:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս