ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը «Ելք»-ի օրակարգում է. Մանե Թանդիլյան. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն «Առավոտ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ դաշինքի անդամների` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարությունից հետո գործընթացը չի կասեցվել, պարզապես դանդաղել է` քաղաքական սեզոնով պայմանավորված:

«ԵԼՔ դաշինքն իր նախընտրական ծրագրում հստակ գնահատել է ԵՏՄ անդամակցությունը` որպես քաղաքական սխալ, և միանգամայն բնական էր, որ գալու է ժամանակը այդ սխալը շտկելու համար։ Ինչպես և ավելի ուշ հայտարարեցինք, սեպտեմբերին այդ հարցի քննարկումը մեզ համար առաջնային է լինելու։ Հնչեցված հայտարարություններին հաջորդել և հաջորդելու են ներդաշինքային քննարկումներ, որոնց արդյունքների մասին մանրամասն կխոսենք, երբ դրանք լինեն։ Որևէ գործընթաց չի կասեցվել, պարզապես դանդաղել է քաղաքական սեզոնով պայմանավորված»,- ասել է պատգամավորը։




Լրահոս