Հայկական բնապահպանական ճակատի խորհրի անդամ, բնապահպան Լևոն Գալստյանը քիչ առաջ զրուցել է «Խոսրովի անտառ»-ում գտնվող մարդկանց հետ, ովքեր ընդհանուր տեղեկություն են փոխանցել, թե ինչ իրավիճակ է այնտեղ:
«Երբ որ ես խոսել եմ մի ժամ առաջ, այնտեղ անձրև էր գալիս և դրա արդյունքում նաև տարածումը դադարել է: Դա վերաբերում է այն հատվածին, որտեղ նրանք գտնվում են», –ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նա:
Գալստյանը Խոսրովի անտառում է եղել օգոստոսի 14-ին և տեսել է, թե այնտեղ ինչ է կատարվում և գնացել էին օգնելու: «Օգնելու ընթացքում հասկացանք, որ լավ կազմակերպված չեն աշխատանքները: Մենք գնացել էինք հրդեհը հագցնելու համար, մենք ամբողջ օրը աշխատել ենք: Ոչ ժողովուրդը, ոչ էլ առավել ևս պետական մարմինները պատրաստ չեն այդպիսի իրավիճակների կամ բավարար չի ունեցածը՝ աղետներին դիմագրավելու համար», – հավելեց նա:
Նաիրա Հովհաննիսյան