
Մոսկվայի լյուքս դասի հյուրանոցներից մեկում տեղի է ունեցել ռուս օլիգարխ Ալեքսեյ Շապովալովի ու մոդել Քսենիա Ցարիցինայի հարսանիքը, որը համարվել է տարվա ամենաշքեղ ու դիտարժան հարսանիքներից մեկը: The Daily Mail պարբերականը մանրամասներ և լուսանկարներ է հրապարակել հարսանեկան արարողությունից:
Նշվում է, որ միջոցառման ժամանակ 2 երեխայի մայրը մի քանի անգամ զգեստափոխվել է: Նշվում է, որ ներկաներին իրենց ելույթով զվարճացրել են երգչուհի Պոլինա Գագարինան ու «Լենինգրադ» խումբը: Ինչ վերաբերում է հարսանեկան տորթին, ապա այն եղել է 8-հարկանի ու այնպիսի հետաքրքիր ձևով է մատուցվել, որ կարծես եղել է օդում:
«Սա ուղղակի անմոռանալի էր: Շնորհակալ ենք ընկերներին այս հրաշալի օրը մեզ հետ կիսելու համար: Շնորհակալ ենք մեծ ու սիրող ընտանիքին»,-ասել է Ցարիցինան: Ավելի վաղ մոդելը սոցցանցերում պարծեցել է ավելի քան 10 մլն դոլար արժողությամբ ահռելի ադամանդյա մատանիով, որն իրեն ամուսինն էր նվիրել: