ՖՈՏՈ. Հարկադիր կատարման ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրումների համակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 14-ից Ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրման համակարգը:
Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակում քաղաքացիների առցանց հերթագրումը հնարավորություն է ընձեռում վերջիններիս զգալիորեն խնայել իրենց ժամանակը: Առցանց հերթագրումը միևնույն ժամանակ շատ պարզ է ու հեշտ:

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է սմարթ հեռախոսում կամ պլանշետում ներբեռնել EARLYONE հավելվածը(այն անվճար է), ընտրել«Հարկադիր կատարման ծառայություն» բաժինը, այնուհետ ընտրել նախընտրած օրն ու ժամը և գրանցվել: Համակարգն ավտոմատ ստեղծում է էլեկտրոնային կտրոն և գեներացնում է համապատասխան կոդ: Նախընտրած ժամին այցելելով Ծառայության վարչական շենք (ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով)՝ անհրաժեշտ է հերթագրման սարքի միջոցով մուտքագրել EARLYONE-ի գեներացրած կոդը և ստանալ հերթի թղթային կտրոնը:

Քաղաքացիներից պահանջվում է պարզապես չուշանալ և էլեկտրոնային կտրոնում նշված ժամին լինել Ծառայությունում:
Հարկադիր կատարման ծառայությունը շարունակելու է ներդնել նոր միջոցներ ու մեխանիզմներ՝ առավելագույնս դյուրինացնելու մեր քաղաքացիների համար վճարման պայմաններն ու Ծառայության գործառույթներն ընդհանրապես:




Լրահոս