Ադրբեջանի ՊՆ-ն այցելել է Հայաստանի հետ սամանին տեղակայված ստորաբաժանումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասերից մեկը: Նրա հետ առաջնագում եղել է նաև Ադրբեջանի փոխվարչապետը, ով այդ կարգավորում է այդ երկրի ռազմարդյունաբերական ոլորտը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Այս մասին տեղեկացնում է «Ռազմինֆոն»:

Զորամաս այցից զատ Ադրբնեջանի ՊՆ ղեկավարը և վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը նաև այցելել են մարտական հենակետեր: Իսկ զորամասւոմ նրանք ծանոթացել էին նոր կառուցված զինավանին. նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում:

Դատելով հրապարակված լուսանկարներից՝ ադրբեջանցի պաշտոնյաներն այցելել են այդ երկրի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող զորամաս. լուսանկարներում երևում է 3-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Խագանի Ջեբրայիլովը:

Ավելացնենք, որ Ադրբեջանի ՊՆ 3-րդ բանակային կորպուսի պահպանության տեղամասը ձգվում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանագոտու երկայնքով:




Լրահոս