ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մի շարք հատվածներում 2017 թ. ծրագրով ընթանում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ:

Բացի նախատեսվածից, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման (Մ-3) միջպետական ավտոճանապարհի 170-րդ կմ հատվածում`Տառերի պուրակի հարևանությամբ: Արդեն բարեկարգվել են պուրակին հարակից ճանապարհները և հրապարակը:

Իրականացվել են 3500 քմ ասֆալտապատման աշխատանքներ: Ստեղծվել է ավտոկայանատեղի, տեղադրվել են աղբամաններ:

Զբոսաշրջային մեծ հետաքրքրություն ներկայացնող Տառերի պուրակի տարածքի և հարակից ճանապարհների բարեկարգման աշխատանքներն իրականացրել է «Սիսիանի Բուատ» ճանապարհաշինական ընկերությունը:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս