
«Խոսրովի անտառի» արգելոցում մոտ 50 ծխացող օջախ կա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց արգելոցի պահպանության գծով տնօրեն Ռաֆիկ Պետրոսյանը:
Նա նշեց, որ մոտ 600 հա այրվել է և այրված տեղերը 70-80 տոկոսով կվերականգնվի: Նրա խոսքով` հիմնականում այրվել են խոտածածկ տարածքները:
Հիշեցնենք, որ oգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Հրդեհը մինչ այժմ ամբողջությամբ մարել չի հաջողվել: