ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից առաջիկա շաբաթվա համար սահմանվել են թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ սահմանվել են հետևյալ գները.
Ոսկի – գնման գին` 17996.95դրամ , բացթողնման գին՝ 19561.90դրամ
Արծաթ – գնման գին՝ 235.97դրամ, բացթողնման գին՝ 256.49դրամ
Պլատին – գնման գին՝ 13797.07դրամ, բացթողնման գին՝ 14996.82դրամ
Պալադիում – գնման գին՝ 12612.83դրամ, բացթողնման գին՝ 13709.60դրամ։