Հրամանատարը` զինվորի` զորամասը լքելու և ինքնասպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ-ն զորամասի հրամանատար Վազգեն Հակոբյանը, անդրադառնալով զինվորի` զորամասը լքելուն եւ ինքնասպան լինելուն, հայտնեց.

«Ձեզ վսահեցնում եմ, որ զորամասում զինվորի հետ կապված ընդհանրապես խնդիր չի եղել: Մենք էլ ենք կատարվածից հանկարծակիի եկել, որ կարող է նման բան լինել, հիմա իրավապահ մարմիննները զբավում են դրանով: Արդեն հայտնի է, որ անձնական խնդիր է, եւ մենք արդեն անզոր ենք այդտեղ ու չենք կարող իմանալ: Շատ կարճ ժամանակ է ինքը եղել ծառայության մեջ»:

Հրամանատարը, խոսելով զինվորի փախուստի մասին, նշեց, որ զորամասը կալանատուն չէ, այն զորամասը է եւ ամեն ինչ կարող է լինել` ցանկացած պահի, ընդմիջման ժամին եւ առհասարակ. «Մենք շատ արագ ենք բացահայտել, որ զինվորը չկա ու միանգամից ժամանակին զեկուցել ենք ու սկսել են արագ փնտրել»:

ՀՀ ՊՆ-ն զորամասի հրամանատարը, անդրադառնալով հարազատների կողմից զինվորին թաքցնելու հանգամանքին,  հայտնեց. «Փաստորեն այդպես է եղել, եթե զինվորի եղբայրը չթաքցներ եւ ասեր իմ եղբայրը տանն է, եկեք տուն, իմ կարծիքով այս դեպքը չէր լինի, ամեն ինչ այսպես չէր լինի: Մենք մեր ամեն զինվորի համար ցավում ենք, նայում ենք խնդիր չառաջանա, քանի որ տվել են մեզ, մենք էլ պետք է ծնողի պես պահենք, այլ բան չեմ կարող ասել»:

Հավելելնք, որ դեպքից հետո իրավապահները հարցաքննում են զինծառայողի քրոջը, փեսային ընկերներին` հասկանալու համար կատարվածի պատճառները:

Իսկ ահա, անդրադառնալով այն լուրերին, թե զինվորին զորամասում ծեծել են, հրամանատարը դա ապատեղեկատվություն որակեց:

Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի Հացիկ գյուղում` հորեղբոր տանը, հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Աբաս Սլոյանի դին կախված վիճակում: Զինվորը բանակ էր զորակոչվել այս տարվա հուլիսի 26-ին եւ ահա երկու շաբաթ ծառայության մեջ գտնվելով` նա օգոստոսի 12-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում լքել է զորամասը:

Քնար Մանուկյան




Լրահոս