
Այս գիշեր Մոկսվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ քաղաքացի է մահացել, այդ մասին հայտնում է «Московский Комсомолец»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
57-ամյա տղամարդը պետք է դստեր հետ Երևան մեկներ, սակայն ժամը 2:45-ին նա իրեն վատ է զգացել մեկնման սրահում: Տղամարդուն տեղափոխել են բուժկետ, սակայն նրան փրկել չի հաջողվել: Նա մահացել է սուր սրտային անբավարարությունից:
Հայտնի է, որ մինչև օգոստոսի 14-ն ուղևորը բուժվել է հիվանդանոցում թոքերի օնկոլոգիական հիվանդությունից: