
Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են, որ Երեւան քաղաքի բնակիչներ Անդրանիկ Սողոմոնյանը, Արթուր Դավթյանը, Ներսես Արշակյանը, Թամարա Խաչատրյանը, Էրիկ Վարդանյանը և Էրիկ Միրզախանյանը ստեղծել են խումբ, թե որտեղ, ինչպես եւ ինչ հանգամանքներում պետք է գողություններ իրականացնեն: Արդյունքում, տեղեկացանք, որ խմբի անդամները պարբերաբար հանդիպումենր են ունեցել եւ միմյանց միջև կատարել են դերաբաշխում, որից հետո հանցակիցներից յուրաքանչյուրը մյուս հանցակցի գործողությունների գիտակցմամբ, հանցակցի գործողությունների լրացմամբ և համատեղ ուժերով ընդհանուր հանցավոր հետևանքի առաջացման ձգտմամբ կատարել են գողություններ։
Պարզեցինք, որ վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 177 -րդ հոդվածի հատկանիշներով` գողություն:
Նշենք, որ գործով անցնող մեղադրյալներից երկուսին կալանավորել են, իսկ ահա մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: