Լիազորը հափշտակել է քաղաքացիների աղբահանության համար վճարված գումարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Ախուրյան և Նոր Ախուրյան գյուղերի բնակիչ-բաժանորդների աղբահանության գումարները հավաքող Ախուրյան Զանգ ՓԲԸ -ում որպես հսկիչ աշխատող Լուիզա Մնոյանին մեղադրանք է առաջադրվել: Պարզեցինք, որ նա 2014թ. հուլիսիսց մինչև 2015թ. նոյեմբերի ընթացքում, աշխատելով Ախուրյան Զանգ ՓԲԸ -ում որպես հսկիչ, լիազորված է եղել հավաքել Շիրակի մարզի Ախուրյան և Նոր Ախուրյան գյուղերի բնակիչ-բաժանորդների աղբահանության գումարները:
Արդյունքում քաղաքացիները նրան են տրամադրել աղբահանության համար սահմանված գումարները, սակայն ինչպես ցույց է տալիս իրավիճակը, գումարը տեղ չի հասել:

Ըստ նախաքնննությունը իրականացնող մարմնի կողմի արված բացահայտումների` նա անդորրագրերի օրինակներում կեղծ տեղեկություններ է մտցրել մուծված գումարների չափի վերաբերյալ` դրանցում նշելով վճարված գումարից պակաս գումարներ, որից հետո բովանդակությամբ կեղծ անդորրագրերը հանձնել համակարգողին: Եվ ահա այս ամենի արդյունքում աղբահանության դիմաց հավաքագրված գումարներից, ընդհանուր խոշոր չափերի` 657 հազար 850 դրամ գումարը Ախուրյան Զանգ ՓԲԸ դրամարկղ չի մուտքագրել, այլ յուրացման եղանակով հափշտակել է:

Պարզեցինք, որ Ախուրյան Զանգ ՓԲԸ-ի հսկիչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի hatkani\ne8wv (յուրացնել կամ վատնել եւ 325 հոդվածի առաջին մասի ` Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»:
Լուիզա Մնոյանի նկատմամբ խափանման միջղց ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Քնար Մանուկյան




Լրահոս