![](https://armlur.am/wp-content/uploads/2017/08/f56c21388a31ea_56c21388a3228.jpg)
Այսօր Կրասնոդարի երկրամասում «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցներն առգրավել են 20 արկղ ձուկ, որն ուղարկվել էր Հայաստանից։
Ընդհանուր 280 կգ քաշով բեռը Սոչի էր ներկրվել առանց ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի և մթերքի պահպանման պայմանների ու ժամկետի մասին նշագրումների։ Դրա հետ կապված որոշում է ընդունվել վառել ձուկը Սոչիի օդանավակայանի սանիտարական վառարանում: