«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 30-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում մի խումբ անձինք մահակներով ու ոտքերով ծեծել են Օշականի բնակիչ Արարատ Մորիկյանին։ Ծեծողները եղել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցներ Սուրեն Ճանճապանյանը, Սարգիս Ավագյանը եւ Անդրանիկ Ղազարյանը։ Հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունն արդեն ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին` այն դատարան ուղարկելու համար։
Դեպքը տեղի է ունեցել միջանձնային վեճից, մեր տեղեկություններով՝ Արարատ Մորիկյանի եղբոր աղջկա հետ կապված։ Տուժող Ա․ Մորիկյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթի վաղամեռիկ խմբագիր Այդին Մորիկյանի եղբայրն է։ Նա չցանկացավ մանրամասնել դեպքը՝ նշելով, որ դա իր ընտանիքին առնչվող անձնական հարց է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում