Լևոն Արոնյանը գլխավորում է Սենթ Լուիսի մրցաշարի մրցաշարային աղյուսակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է: Միջազգային այս մրցաշարի արագ շախմատի վերջին տուրում Արոնյանը 52-րդ քայլին սևերով գերազանցեց Կուբան ներկայացնող Լենիեր Դոմինգեսին:

Նշենք, որ մինչ այդ Արոնյանն արագ շախմատի 7-րդ տուրում պարտության էր մատնել Սերգեյ Կարյակինին և ոչ-ոքի խաղացել Հիկարու Նակամուրայի հետ: Այժմ Արոնյանն ունի 12 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Օգոստոսի 18-ին կմեկնարկի Կայծակնային շախմատի մրցաշարը:




Լրահոս