ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վայոց ձորի հրդեհն ամբողջությամբ մարվել է, Խոսրովում էլ մարվել է վտանգավոր օջախները. փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանն արձակուրդում է: Նիստի հենց սկզբում ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը տվյալներ ներկայացրեց վերջին օրերին տեղի ունեցած հրդեհների մասին:

Նա նշեց, որ օգոստոսի 10-ին Վայոց ձորում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, այրվել է 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 300 հա անտառածածկ: «Խոսրովի անտառում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են երեկ: Անբարենպաստ պայմաններ էին, չորացած խոտեր, քամիներ: 360 հա անտառներ են այրվել», – նշեց նա, թվարկելով, թե ովքեր են մասնակցել հրդեհների մարմանը:

Կարապետյանի խոսքով, համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ խնդիրներից: Նրա խոսքով, մեր երկրում նման խոշոր հրդեհ չէր եղել, այդ պատճառով էլ այդքան շահարկումներ եղան: «Հանրությունը տեղեկացված չէ դժվարությունների մասին, մյուս խոսքով , մեր փրկարարների բարեխիղճ աշխատանքը հասարակության մոտ սպասումներ էր արդարացրել», – նշեց նա:

Կարապետյանն ասաց, թե կարվեն հետևություններ և ուսումնասիրություններ: Իսկ Վաչե Գաբրիելյանն էլ նշեց, թե այժմ երկու նախարարները` Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը գտնվում են Վայոց ձորում:

Մանրմասները` տեսանյութում:




Լրահոս