
Այսօր լրագրողները Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանից հետաքրքրվեցին, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում ավիատոմսերի թանկացումները։ Ի պատասխան վերջինս նշեց, թե դրանք հիմնականում պայմանավորված են օբյեկտիվ պատճառներով, որոնք բնորոշ չեն միայն մեր երկրին։
«Զբոսաշրջային հոսքերն ունենում են պիկային ժամանակաշրջան, և մենք հիմա այդ շրջանում ենք։ Պահանջարկը դեպի մեր երկիր ավելացել է», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: