ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի վտանգավոր օջախների մարմանը մեծապես օգնել է ռուսական ուղղաթիռը: Նա նշեց, թե դժվար վերականգնման միայն մի ուղղություն է առկա՝ գիհու ծառատեսակն է, որը դժվար աճող բույս է:
Մինասյանը չի բացառում հրդեհի բռնկման որևէ վարկած: Անդրադառնալով դիտավորության հարցին` նա նշեց. «Հարուցվել է քրեական գործ և վստահ եմ, որ լիարժեք բացահայտումներ կլինեն: Շատերին թվում է, թե այստեղ պահպանությունն իրականացնում են ոչ պրոֆեսիոնալ, բայց դա այդպես չէ: Մարդիկ երկար ժամանակ աշխատանքի փորձ ունեն: Չի կարելի այդ մարդկանց նկատմամբ Երևանում նստած հայտարարություններ անել», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան