
Վարչապետ Կարեն Կարապետյանն իր փեսային` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանին կրկին ուղարկելու է գործուղման: Այս անգամ Հայկ Հարությունյանը սեպտեմբերի 10-12-ը լինելու է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում` մասնակցելու «Համաշխարհային երկրաջերմային դաշինք» համաժողովին:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկ Հարությունյանի գործուղման ծախսերն էլ հոգալու են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի հաշվին: Նկատենք, որ եթե նախկինում Հ. Հարությունյանը գործուղումների էր մեկնում հրավիրող կողմի հաշվին, ապա այս անգամ արդեն հայկական հիմնադրամներն են հոգում նրա ծախսերը: