
Կառավարության որոշմամբ Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցը լուծարվեց և վերջինիս տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին` նպատակային նշանակությամբ օգտագործման համար:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գյումրու թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում աշակերտների թվի նվազման, ինչպես նաև «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում իրականացվող ավագ դպրոցի կրթական ծրագրով սովորողներին միավորելու անհրաժեշտությամբ:
Գյումրու թիվ 3 ավագ դպրոցն ունի 39 աշխատող, որոնցից 21-ը ուսուցիչներ են, 4-ը՝ վարչական աշխատողներ, 14-ը՝ ուսումնաօժանդակ և տնտեսական աշխատողներ: