Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սույն թվականի օգոստոսի 16-ին դիմել է համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին հետևալ նամակով․
«Ուսումնասիրելով գրադարանների փակման գործընթացը՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ փակման որոշումը զուրկ է օրինական հիմքերից։ Ավելին՝ փակման համար մինչ օրս չի ներկայացվել որևէ ողջամիտ հիմնավորում, գրադարանների առկա ռեսուրսների և դրանցից օգտվողների վերաբերյալ որևէ վիճակագրական տվյալ, ինչը թույլ կտար բացատրել փակման անհրաժեշտությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է.
Վերաբացել փակված գրադարանները և վերականգնել աշխատանքից ապօրինի ազատված մասնագետներին,
Օպտիմալացման նպատակով համայնքապետարանում, ինչպես նաև համայնքային ենթակայության հիմնարկներում կատարել ուսումնասիրություններ՝ բացառապես հիմնվելով յուրաքանչյուր օղակում կատարվող աշխատանքների ծավալի, աշխատակցի կատարողականի քանակային և որակական հատկանիշների վրա, և առաջնորդվել գործընթացների արդյունավետ կառավարման սկզբունքով։