Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերած բոլոր տեղեկությունները:
Մասնավորապես, ամփոփվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գնդակոծությունների և քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և նրանց վնասելու փաստերը՝ բացահայտելով արձանագրված խախտումների բնույթն ու օրինաչափությունները:
Ամփոփման արդյունքներն ուղարկվել են միջազգային կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում միջազգային հանդիպումների ու քննարկումների կազմակերպման և այդ հատուկ զեկույցներում տեղ գտած բոլոր փաստերը քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ