ՖՈՏՈ. Ինչպես խուսափել անախորժություններից հանգստի մեկնելիս. որ երկրում ինչ կանոններ են գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորը գիտեն, որ հանգստի մեկնելիս առաջ պետք է ապահովագրվել,  ունենալ անձնագիր,  առաջին անհրաժեշտության ապրանքներ և արևապաշտպան քսուք: Սակայն մի քանի երկիր այցելությունն այնքան անվտանգ չէ, որքան խոստանում են տուրիստական ընկերությունները:

Ինչպես այս երկրներում հանգիստն ավելի հարմարավետ դարձնել:

Թուրքիա

Թուրքիան ամենահայտնի տուրիստական կենտրոններից է, սակայն այստեղ ևս կարող են անակնկալներ լինել:

  • Ոչ տուրիստական վայրերում կանանց խորհուրդ չի տրվում հյուրանոցից միայնակ դուրս գալ և չկրել բաց հագուստ,
  • Թուրքիայում կարող է ձեզ հանդիպել ավանդական զուգարան, որը միայյն անցք է գետնի վրա, և անպայման ձեզ մոտ թուղթ ունեցեք:

Իսրայել

Իսրայելում ողջ տարին տաք է, սակայն մի քանի բաների պետք է պատրաստ լինել:

  • Իսրայելի անապատում կան թունավոր օձեր , սարդեր և կարիճներ: Եթե կծեն ձեզ, քիչ շար-վեք, շատ ջուր ըմպեք և դիմեք բժշկի,
  • Ամռանը ջերմաստիճանը կարող է հասնել 40 աստիճանի, կրեք գլխարկ, եղեք ավելի փակ տարածությունում,
  • Հատկապես հյուսիսային շրջաններում առկա է ահաբեկչության վտանգ: Հետևեք նորություններին և ճիշտ վայր ընտրեք:

Հնդկաստան

Հնդկաստան այցելելու շատ պատճառներ կան, սակայն կարող են լինել նաև տհաճություններ:

  • Հեշտ է ինֆեկցիայով վարակվել: Պետք է խմել միայն հայտնի ապրանքանիշերի ջուր՝ գնված խանութից,
  • Վերջին տարիներին զբոսաշրջիկների վրա հարձակումները նորություն չեն Հնդկաստանում: Պետք է մեծ խմբով շրջել երկրում:

Եգիպտոս

  • Գետում մի լողացեք:
  • Հյուրանոցից դուրս բաց հագուստով խորհուրդ չի տրվում զբոսնել:
  • Եգիպտոսում բազմաթիվ հիվանդություններ կան, մեկնելուց առաջ պատվաստումներ արեք:

Մեքսիկա

  • Մեքսիկայում առկա է կարիճի 280 տեսակ: Նրանց մեծ մասը թունավոր չէ, սակայն մի քանիսն էլ ունակ են մեկ խայթոցով սպանել մարդուն:
  • Եթե ոչ սթափ վիճակում զբոսնեք դրսում, կարող եք հայտնվել բերդում:
  • Հանցագործությունների քանակը մեծ է:




Լրահոս